Գաղտնիության քաղաքականություն

(PRIVACY POLICY)


«ՖԱՍԹՉԱՐՋ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ նաև՝ Ընկերություն` բոլոր հոլովաձևերով) սույն գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) մշակել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետև նաև՝ «Օրենք»), «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի և անձնական տվյալների բնագավառում ՀՀ Սահմանադրության և ՀՀ այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի «Անձնական բնույթի տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի (թիվ 108, ընդունված Ստրասբուրգում 28.01.1981թ.) պահանջներին համապատասխան:
Քաղաքականությունը սահմանում է անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը, հիմնական նպատակներն ու եղանակները, անձնական տվյալների և դրանց սուբյեկտների ցանկը, այդ տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկը, որոնց համար հայցվում է տվյալների սուբյեկտի համաձայնությունը, ինչպես նաև սահմանում է անձնական տվյալների սուբյեկտների իրավունքները, Ընկերության գործառույթներն անձնական տվյալների մշակման ժամանակ և դրանց անձնական տվյալների պաշտպանության հետ կապված այլ պայմաններ:
Քաղաքականությունն ուղղված է Ընկերության կողմից ֆիզիկական անձանց անձնական տվյալները, ինչպես նաև իրավաբանական անձանց ոչ հանրամատչելի տվյալները մշակելիս նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանության, այդ թվում՝ անձնական կյանքի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան, ձեռնարկատիրական գաղտնիքների իրավունքների պաշտպանության ապահովմանը:
Սույն Քաղաքականությունը կիրառելի է Ընկերությանը պատկանող fastcharge.company կայքի (այսուհետ նաև՝ Կայք) և «ՖԱՍԹՉԱՐՋ» («FASTCHARGE») հավելվածի (այսուհետ նաև` Հավելված) նկատմամբ, եթե Քաղաքականությունից տարբերվող այլ պայմաններ սահմանված չեն Կայքի և/կամ Հավելվածի համար:
Սույն Քաղաքականությունը կարող է ենթարկվել փոփոխությունների (ներառյալ նաև` լրացումների), որի մասին Դուք կարող եք ծանուցվել Հավելվածի միջոցով: Այնուամենայնիվ, խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել Կայք և/կամ Հավելված, որպեսզի համոզվեք, որ փոփոխությունները Ձեզ համար ընդունելի են: Նկատի ունեցեք, որ փոփոխությունների համար Ձեր համաձայնությունը չի պահանջվում:
ԿԱՅՔԻՑ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻՑ ԿԱՄ ԴՐԱՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԵՎ/ԿԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՀԻՑ ԴՈՒՔ ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ՍՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ/ԿԱՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ:

1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Սույն Քաղաքականությունում կիրառվող հասկացություններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված բովանդակությունը, որոնցից են, մասնավորապես՝
  • Անձնական տվյալ -ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը,
  • Անձնական տվյալների մշակում-անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ,
  • Անձնական տվյալների ավտոմատացված մշակում- անհատական տվյալների մշակում համակարգչային տեխնոլոգիայի միջոցով,
  • Անձնական տվյալներ մշակող -իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը կազմակերպում և (կամ) իրականացնում է անձնական տվյալների մշակում,
  • Անձնական տվյալների ապանձնավորում- գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր չէ որոշել տվյալների պատկանելությունը կոնկրետ տվյալների սուբյեկտին,
  • Տվյալների սուբյեկտ-ֆիզիկական անձ, որին վերաբերում են անձնական տվյալները:

2. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

2.1.Անձնական տվյալների մշակման իրավական հիմքը կարգավորող իրավական ակտերի և փաստաթղթերի ամբողջությունն է, որոնց հիման վրա և դրանց համապատասխան Ընկերությունը մշակում է Ձեր անձնական տվյալները, այդ թվում նաև՝
  • Եվրոպայի Խորհրդի «Անձնական բնույթի տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան (թիվ 108, ընդունված Ստրասբուրգում 28.01.1981թ.),
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը,
  • «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև` Օրենք),
  • «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը,
  • Ընկերության գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերը,
  • Անձնական տվյալների բնագավառում ՀՀ այլ նորմատիվ իրավական ակտերը,
  • Ընկերության և Տվյալների սուբյեկտների միջև կնքվող կամ կնքված պայմանագիրը (պայմանագրերը),
  • Դրույթները և պայմանները,
  • Սույն Քաղաքականությունն այլ կերպ ընդունելու արդյունքում ստացված Ձեր համաձայնությունը:
2.2. Ընկերությունը հավաքում, մշակում և պահպանում է միայն այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են:
2.3. Ընկերության կողմից սուբյեկտների անձնական տվյալները մշակվում են Ընկերության հիմնական գործունեության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված օրինական նպատակներով՝ ելնելով Տվյալների սուբյեկտների շահերից:
2.4. Տվյալների սուբյեկտների մշակված անձնական տվյալների շրջանակը և բովանդակությունը որոշելիս Ընկերությունն առաջնորդվում է անձնական տվյալների հավաքագրման և մշակման նպատակներով:
2.5. Անձնական տվյալները մշակվում են հետևյալ եղանակներով՝ անձնական տվյալների ոչ ավտոմատացված մշակում, անձնական տվյալների ավտոմատացված մշակում՝ տեղեկատվահեռահաղորդակցական ցանցերով ստացված տեղեկատվության փոխանցմամբ կամ առանց դրա, կամ անձնական տվյալների խառը մշակում:
2.6.Ընկերությունը, եթե նույնիսկ ստուգի սուբյեկտների կողմից տրամադրված անձնական տեղեկատվության հավաստիությունը և իրականացնի դրա արդիականության վերահսկողություն, պատասխանատու չէ ոչ հավաստի կամ ոչ արդիական անձնական տեղեկատվության տրամադրման համար: Անձնական տեղեկատվության հավաստիության և արդիականության համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ինքը՝ Տվյալների սուբյեկտը:

3. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ

3.1. Ընկերության կողմից կարող են մշակվել Տվյալների սուբյեկտների այն անձնական տվյալները, որոնք վերջինս տրամադրում է Ընկերությանը Հավելված և/կամ Կայք մուտք գործելիս, կամ Հավելվածի միջոցով Ծառայության մատուցման պատվեր ներկայացնելիս: Մասնավորապես Ընկերությունը կարող է մշակել հետյալ տվյալները կամ դրանցից մեկը կամ մի քանիսը (անձնական տվյալների ցանկ)՝ անուն, ազգանուն, հայրանուն
  • ծննդյան ամսաթիվ,
  • բնակության, հաշվառման և այլ հասցեներ,
  • հեռախոսահամար,
  • էլեկտրոնային փոստի հասցե,
  • անձը հաստատող փաստաթղթի տվյալներ (ըստ կիրառելիության` սերիան, համարը, թողարկման ամսաթիվը և այլն),
  • Հաճախորդի վճարման տվյալներ` այդ թվում, բանկային քարտի, հաշվի և այլ ամենի տվյալներ (Ընկերությանը հասանելի լինելու դեպքում),
  • Հաճախորդի կողմից Ընկերության տրամադրված կամ Հավելվածի և/կամ Կայքի գործունեության իրականացման նպատակով Ընկերության կողմից Հաճախորդի վերաբերյալ ձեռքբերված անհրաժեշտ այլ տվյալներ:
3.2.Ընկերությունը մշակում է Տվյալների սուբյեկտների, իրավաբանական անձ հաճախորդների հետևյալ կատեգորիաների անձնական տվյալները՝ Հաճախորդները, որոնք ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են, ովքեր մուտք են գործում Կայք և/կամ Հավելվածի միջոցով իրականացնում են պատվեր(ներ): ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնց բանկային քարտի, հաշվի վերաբերյալ տվյալները մուտքագրվել են Հավելվածում, և ում բանկային քարտը կցված է Հավելվածում (Նշված տվալները Ընկերությանը հասանելի լինելու դեպքում):
կամ իրավաբանական անձինք, որոնց անձնական, կամ ձեռնարկատիրական տվյալները հանրամատչելի են, իսկ դրանց մշակումը չի խախտում նրանց իրավունքները և համապատասխանում է անձնական տվյալների մասին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

4. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1.Անձնական կամ ձեռնարկատիրական տվյալների մշակումն անձնական կամ ձեռնարկատիրական տվյալների հետ մեխանիկական և/կամ տեխնիկական միջոցներով որոշակի գործողությունների իրականացումն է, այդ թվում՝ այդ տվյալների հավաքագրում, մուտքագրում, համեմատում, համակարգում, պահպանում, փոխանցում, ուղղում, ուղեփակում, թարմացում, փոփոխում, տարածում, ոչնչացում, ապանձնավորում և բլոկավորում, օգտագործում, ուսումնասիրում, սույն Քաղաքականությամբ սահմանված նպատակներին հասնելու համար այլ գործողություններ:

5. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ (ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ) ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1.Տվյալների սուբյեկտը, Հաճախորդը սույնով տեղեկացվում է ու տալիս է իր համաձայնությունն այն մասին, որ Ընկերության հետ Կայքի և/կամ Հավելվածի շուրջ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելիս և/կամ Կայքի այցելության և դրանից և/կամ Հավելվածից օգտվելու ընթացքում Ընկերության, նրա հետ աշխատանքային և/կամ այլ իրավական կապի մեջ գտնվող և/կամ ցանկացած այլ անձանց կարող են հայտնի դառնալ իր վերաբերյալ անձնական և այլ տվյալներ:
5.2.Տվյալների սուբյեկտը, Հաճախորդը Կայք այցելելիս և դրանից և/կամ Հավելվածից կամ դրանցից որևէ մեկից օգտվելիս որոշում է տրամադրել իր անձնական և այլ տվյալները և համաձայնում է դրանց ազատ օգտագործմանը և մշակմանը՝ իր կամքով:
5.3.Անձնական և այլ տվյալների մշակմանը համաձայնություն կարող է տալ Տվյալների սուբյեկտը և համապատասխան տվյալի հասցեատերը:
5.4.Քաղաքականության 5.1-րդ կետում նշված գործողությունները կատարվելու դեպքում համարվում է, որ Տվյալների սուբյեկտը, Հաճախորդը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ հիշյալ կետում նշված անձինք հավաքեն, մշակեն, պահպանեն, օգտագործեն և/կամ օրինական այլ կերպով գործածեն տվյալ սուբյեկտի վերաբերյալ իրենց հայտնի դարձած անձնական և այլ տվյալները՝ առանց ժամկետային սահմանափակման, բայց ոչ ավել քան կիրառելի օրենսդրությամբ սահմանված առավելագույն ժամկետը:
5.5.Տվյալների սուբյեկտի կողմից Ընկերությանը Կայքի կամ Հավելվածների կամ դրանցից որևէ մեկի միջոցով գրավոր և/կամ հեռախոսակապի և/կամ այլ միջոցով գրավոր և/կամ բանավոր իր վերաբերյալ անձնական տվյալների հաղորդումն Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով համարվում է այդ տվյալները հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված (կոնկլյուդենտ) գործողություն:
5.6. Տվյալների սուբյեկտը, Հաճախորդը ունի Օրենքով սահմանված իրավունքներ, այդ թվում, բայց ոչ միայն՝
  • Ընկերությունից պարզաբանում պահանջել իր անձնական և այլ տվյալների մասին, դրանք արգելափակել կամ ոչնչացնել, եթե անձնական տվյալները թերի են, հնացած, ոչ ճշգրիտ, անօրինական կերպով ձեռք բերված կամ անհրաժեշտ չեն մշակման նշված նպատակի համար,
  • Դիմել Ընկերությանը ՝ իր անձնական և այլ տվյալներն ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն,
  • Հետ կանչել անձնական և այլ տվյալների մշակման վերաբերյալ իր համաձայնությունը,
  • Ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ՝ իր իրավունքները պաշտպանելու համար:
5.7.Կայքում և/կամ Հավելվածում Հաճախորդի կողմից որևէ կասկածելի դեպքերի, գործողությունների (այդ թվում` կասկածելի ծանուցումների, գանձումների, նամակների, անօրինական օգտագործման և այլ ամենի) հայտնաբերման դեպքում Հաճախորդը պարտավոր է անհապաղ, բայց բոլոր դեպքերում ոչ ուշ քան 24 (քսանչորս) ժամվա ընթացքում այդ մասին գրավոր եղանակով իրազեկել Ընկերությանը: Նշված պահանջի խախտման դեպքում, ինչպես նաև Ընկերության մեղքի բացակայության դեպքում, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Անձնական և այլ տվյալների կորստի, անօրինական օգտագործման, միջամտության և այլ ամենի արդյունքում առաջացած բացասական հետևանքների համար:


6.ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

6.1. Ընկերությունն անձնական և այլ տվյալները մշակում է օրինական և արդար հիմունքներով՝ օրենսդրությամբ վերապահված գործառույթները, լիազորությունները, պարտականությունները կատարելու, Հավելվածով և/կամ Կայքով սահմանված գործառույթներն իրականացնելու, մարքեթինգային, գովազդային և/կամ վիճակագրական և վերլուծական նպատակներով, որոշակի տեղեկատվության պահպանման համար:
6.2. Ընկերությունն անձնական և այլ տվյալները ստանում է անմիջապես Տվյալների սուբյեկտներից, Հաճախորդներից, մշակում է սուբյեկտների անձնական և այլ տվյալները նրանց համաձայնությամբ, որը կարող է արտահայտվել նաև Կայքում և/կամ Հավելվածում կոնկրետ գործողություններ կատարելու միջոցով, այդ թվում, բայց չսահմանափակվելով Կայքում և/կամ Հավելվածում Օգտահաշիվ ստեղծելով, վճարումներ կատարելով, և այլն:
6.3. Անձնական և այլ տվյալների մշակումն Ընկերությունն իրականացնում է անհրաժեշտ ժամանակահատվածում, գաղտնիության պահպանմամբ, ինչը նշանակում է երրորդ անձանց անձնական տվյալները չբացահայտելու և չտարածելու պարտավորություն՝ առանց Տվյալների սուբյեկտի համաձայնության, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:
6.4. Ընկերությունն ապահովում է Տվյալների սուբյեկտի, Հաճախորդի անձնական և այլ տվյալների գաղտնիությունն իր կողմից, ինչպես նաև ապահովում է անձնական և այլ տվյալների օգտագործումը բացառապես օրենքին, պայմանագրին կամ Տվյալների սուբյեկտի, Հաճախորդի հետ կնքված այլ համաձայնագրին համապատասխան նպատակներով:

7. ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

7.1. Բանկային քարտով վճարում կատարելիս վճարման մշակումը (ներառյալ քարտի համարի մուտքագրումը) տեղի է ունենում պրոցեսինգային համակարգի անվտանգ էջում: Սա նշանակում է, որ Տվյալների սուբյեկտի և/կամ Հաճախորդի` այդ թվում ցանկացած իրավաբանական անձի վճարման վերաբերյալ գաղտնի տվյալները Ընկերությանը չեն հասնում, և այդ տվյալների մշակման համար Ընկերությունը պատասխանատու չէ:
7.2. Քարտային տվյալների հետ աշխատելիս կիրառվում է Visa, MasterCard, American Express և/կամ այլ միջազգային վճարային համակարգերի կողմից մշակված տեղեկատվության պաշտպանության ստանդարտը՝ Վճարային քարտի արդյունաբերության Տվյալների անվտանգության ստանդարտ (ՎՔԱՏԱՍ) (Payment Card Industry Data Security Standard (PCI DSS), որն ապահովում է քարտապանի բանկային քարտի վավերապայմանների անվտանգ մշակումը և վերահսկվում է ՎՔԱ Անվտանգության ստանդարտների խորհրդի կողմից: Կիրառվող տվյալների փոխանցման տեխնոլոգիան ապահովում է բանկային քարտերով գործառնությունների անվտանգությունը՝ օգտագործելով Secure Sockets Layer (SSL) արձանագրությունները:

8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

8.1. Սույն Քաղաքականությունն ուժի մեջ է մտնում Կայքում և/կամ Հավելվածում կամ դրանցից որևէ մեկում հրապարակվելու պահից և գործում է անժամկետ:
8.2.Սույն Քաղաքականության հետ կապված հարաբերությունները կարգավորում են ՀՀ օրենսդրությամբ: Քաղաքականության շուրջ առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ դրանց անհնարինության դեպքում վեճերի լուծման իրավասու մարմին է սահմանվում Երևան քաղաքում գործող առաջին ատյանի համապատասխան դատարանը:

9. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

9.1. Սույն Քաղաքականության հետ կապված հարցեր առաջանալու, Ընկերությանը որևէ տվյալ, տեղեկություն հայտնելու անհրաժեշտության դեպքում, խնդրում ենք ուղարկել հաղորդագրություն կամ զանգահարել հետևյալ կոնտակտային տվյալներով` +374 77 750 736, info@fastcharge.company:

ՀԱՐԳԱՆՔՈՎ`



«ՖԱՍԹՉԱՐՋ» ՍՊԸ

Made on
Tilda