Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր  ԵՎ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

(Terms & Conditions)

Հայաստանի Հանրապետություն
Քաղաք Երևան

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ


1.1. Մուտք գործելով https://fastcharge.company/ կայք (այսուհետ նաև` Կայք) և/կամ ստեղծելով հաշիվ «ՖԱՍԹՉԱՐՋ» («FASTCHARGE») հավելվածում (այսուհետ նաև` Հավելված) և/կամ ցանկացած այլ եղանակով օգտվելով Կայքից և/կամ Հավելվածից՝ Դուք անվերապահորեն և ամբողջությամբ համաձայնում եք «ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ» վերնագրով այս փաստաթղթում (այսուհետ նաև` Պայմաններ) ներառված բոլոր պայմաններին, ինչպես նաև դրանց հետագա փոփոխություններին ու լրացումներին:
1.2. Կայքը և Հավելվածը սեփականության և բոլոր այլ իրավունքներով պատկանում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված «ՖԱՍԹՉԱՐՋ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ նաև` Ընկերություն) (ՀՎՀՀ` 08310146):
1.3. Նախքան Կայք մուտք գործելը և/կամ Հավելվածում գրանցվել և Օգտահաշիվ ստեղծելը Դուք ծանոթանում եք Պայմաններին: Պայմաններին համաձայնելով` Դուք դառնում եք Հաճախորդ և Ընկերության հետ մտնում եք պայմանագրային հարաբերությունների մեջ, ինչը տեղի ունենալու թվականը և այդ պահին գործող պայմանագրի բովանդակությունը հասանելի է Ընկերությանը:
1.4. Պայմանները կարող են ցանկացած ժամանակ լրիվ կամ մասնակիորեն փոփոխվել Ընկերության կողմից միակողմանիորեն` առանց այդ մասին Հաճախորդին հատուկ ծանուցելու և/կամ համաձայնեցնելու: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կայքում և/կամ Հավելվածում հրապարակվելու պահից և պարտադիր են դառնում Հաճախորդի համար` անկախ Կայք մուտք գործելու և/կամ Օգտահաշվի ստեղծման պահին գործող Պայմանների բովանդակությունից: Պայմանների ընթացիկ փոփոխություններին հետևելու պարտականությունը կրում է Հաճախորդը: Ընդ որում, եթե Պայմանների փոփոխությունից հետո Հաճախորդը շարունակում է օգտվել Հավելվածից և/կամ Կայքից, նշանակում է, որ նա անվերապահորեն և ամբողջությամբ ընդունել է նաև Պայմանների փոփոխությունները:
1.5. Ընդունելով Պայմանները` Հաճախորդը հավաստում է իր իրավունակությունն ու գործունակությունը` ընդունելու սույն Պայմանները և Ընկերության հետ մտնելու պայմանագրային հարաբերությունների մեջ:
1.6. Ընդունելով Պայմանները` Հաճախորդը տալիս է իր անվերապահ համաձայնությունը նաև Ընկերության գաղտնիության քաղաքականությանը (այսուհետ նաև` Գաղտնիության քաղաքականություն), ինչպես նաև սույն հավելվածում ներառված ու ներառվելիք բոլոր այլ կանոններին ու պայմաններին:
1.7. Կայքի և/կամ Հավելվածի միջոցով հակաօրինական գործողություններ կատարելն արգելվում է: Կայքը և/կամ Հավելվածը կարող են օգտագործվել բացառապես սույն Պայմաններում նշված նպատակների իրագործման համար:
1.8. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում համացանցի անսարքությունների, տեխնիկական այլ խնդիրների, իր ազդեցության ներքո չգտնվող իրադարձությունների կամ ֆորսմաժորային կամ ցանկացած այլ հանգամանքների բերումով Կայքի և/կամ Հավելվածի խափանումների համար:
1.9. Ընկերությունը պատասխանատու չէ, եթե Կայքը և/կամ Հավելվածը հասանելի չէ որևէ տարածքում կամ աշխատում է ընդհատումներով: Ժամանակ առ ժամանակ Ընկերությունը կարող է մասամբ կամ ամբողջովին սահմանափակել Կայքի և/կամ Հավելվածի օգտագործումը՝ բարելավումների և/կամ ինֆորմացիայի թարմացման և/կամ տեխնիկական աշխատանքներ կատարելու համար և/կամ այլ անհրաժեշտ պատճառներով:
1.10. Ընկերությունը չի երաշխավորում, որ Կայքը և/կամ Հավելվածը անթերի են: Ընկերությունն իրավունք ունի ուղղելու Հավելվածում առկա որևէ անճշտություն կամ տպագրական սխալ, ներառյալ արժեքի և/կամ նյութի և/կամ բովանդակության և/կամ Ապրանքի և/կամ հասանելիության և/կամ այլ ամենի հետ կապված: Ընկերությունը կարող է նաև բարելավել կամ փոփոխել Կայքի և/կամ Հավելվածի առանձնահատկությունները, գործունեությունը, դիզայնը, կամ բովանդակությունը ցանկացած ժամանակ` առանց որևէ լրացուցիչ ծանուցման ու համաձայնեցման:
1.11. Կայքի և Հավելվածի սեփականատերը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Ընկերությունը պատասխանատու չէ, եթե Կայքը և/կամ Հավելվածը կամ դրանց բովանդակությունը մատչելի չէ որևէ այլ երկրում կամ չի համապատասխանում այլ երկրի պահանջներին: Եթե Դուք մուտք եք գործել Կայք և/կամ Հավելված որևէ այլ երկրից, ապա դա Ձեր կամքն է, Դուք պատասխանատու եք կիրառելի օրենսդրությանը համապատասխան։
1.12. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանիորեն դադարեցնել Պայմանները, արգելափակել Հաճախորդի հաշիվը և/կամ Հաճախորդի մուտքը Կայք և/կամ Հավելված` առանց Հաճախորդին նախապես ծանուցելու և/կամ պատճառները բացատրելու:
1.13. Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքի և/կամ Հավելվածի միջոցով Հաճախորդի և երրորդ անձանց միջև առաջացող հարաբերությունների և պարտավորությունների համար:

2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ  ՊԱՏՎԵՐԻ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ  ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ


2.1.Հաճախորդը Կայքի և/կամ Հավելվածի միջոցով ունի հնարավորություն պատվիրելու (ամրագրելու) էլեկտրական տրանսպորտային միջոցի լիցքավորման ծառայությունները` իր համար անհրաժեշտ ժամին և տևողությամբ` ընտրելով իր համար նախընտրելի, և ծառայության մատուցման պահին հասանելի լիցքավորման կայաններից մեկը:
2.2. Օգտահաշիվ ստեղծելիս Հաճախորդը մուտքագրում է իր հեռախոսահամարը, անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն: Օգտահաշիվը համարվում է ստեղծված` նշված հեռախոսահամարին հաղորդագրության միջոցով ուղարկված ծածկագիրը Հավելվածի համապատասխան դաշտում լրացնելուց և հաստատում ստանալուց հետո:
2.3. Ծառայության պատվեր ներկայացնելու համար անհրաժեշտ է բացի Կայքում և/կամ Հավելվածում օգտահաշիվ ստեղծելու համար անհրաժեշտ տվյալներից, նշել նաև տրանսպորտային միջոցի համար պահանջվող անհրաժեշտ տվյալները (պետական համարանիշը, մակնիշը, մոդելը, գույնը, և այլն):
2.4. Կայքի և/կամ Հավելվածի միջոցով պատվիրվող ծառայությունների գինը և տևողությունը նշվում է Կայքում և/կամ Հավելվածում ՀՀ դրամով: Գինը ներառում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկերը: Ընկերությունը ցանկացած պահի իրավունք ունի միակողմանի, առանց Հաճախորդին նախապես ծանուցելու և/կամ վերջինիս հետ համաձայնեցնելու, փոխել ցանկացած ծառայության գինը:
2.5. Հաճախորդը ծառայության արժեքի վճարումը կարող է իրականացնել իր օգտահաշվին (բալանսին) գումարի լիցքավորման և վճարման միջոցով, կամ իր օգտահաշվին կցված բանկային քարտի միջոցով: Հաճախորդի կողմից պատվիրված ծառայության արժեքի չափով գումարի օգտագործումը սահմանափակվում է (սառեցվում է) մինչ ծառայության մատուցման ավարտը, և որը գանձվում է ծառայության մատուցման ավարտին: Հաճախորդի կողմից պատվիրվող ծառայության դիմաց ոչ ամբողջական վճարման դեպքում (անբավարար վճարում կամ անբավարար միջոցներ կամ այլ պատճառ) ծառայությունը մատուցվում է Հաճախորդի կողմից վճարված գումարին համարժեք, իսկ չվճարված մասի դիմաց ծառայության պատվերը չի հաստատվում, չի ձևակերպվում և ծառայությունը չի մատուցվում:
2.6. Ծառայության պատվերը ներկայացված է համարվում համապատասխան գումարը Ընկերության հաշվին մուտքագրվելու պահից:
2.7. Էլեկտրական տրանսպորտային միջոցի լիցքավորման ծառայության ստացման նպատակով Հաճախորդը պարտավոր է մոտենալ բացառապես այն լիցքավորման կայան, որը նախապես ընտրել է Կայքի և/կամ Հավելվածի միջոցով պատվերը ներկայացնելիս:
2.8. Հաճախորդը Հավելվածի և/կամ Կայքի միջոցով պատվիրած ծառայության վճարումն իրականացում է բացառապես անկանխիկ եղանակով` Հավելվածի և/կամ Կայքի միջոցով, կամ ծառայության մատուցման վայրում` հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով:
2.9. Հաճախորդը վճարումը Հավելվածի և/կամ Կայքի միջոցով իրականացնելու համար Հավելվածում և/կամ Կայքում կցում է իր բանկային (վճարային) քարտը` նշելով քարտի թվերը, քարտապանի անունը և ազգանունը, քարտի վավերականության ժամկետը և քարտապանին նույնականացնող եռանիշ կոդը (CVV/CVC): Մուտքագրված բանկային (վճարային) քարտը հաստատվելու համար Հաճախորդի բանկային քարտի հաշվից հօգուտ Ընկերության համագործակցող բանկի կատարվում է գանձում` 10 (տասը) ՀՀ դրամի չափով և Հաճախորդը Կայքի կամ Հավելվածի համապատասխան դաշտում մուտքագրում է բանկային (վճարային) քարտին կցված համապատասխան հեռախոսահամարին հաղորդագրության միջոցով ուղարկված ծածկագիրը, և հաստատում ստանալու դեպքում քարտը համարվում է կցված, որից հետո Հաճախորդի բանկային քարտից գանձված հաստատման գումարը վերադարձվում և փոխանցվում է Հաճախորդի` կցված բանկային քարտին:
2.10. Հետագայում, Հավելվածում և/կամ Կայքում կցված և Ընկերության համագործակցող բանկի կողմից հաստատված բանկային (վճարային) քարտի միջոցով վճարումներն իրականացվում են առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության:
2.11. Ծառայության համար կատարված վճարումը հաստատվելու դեպքում Ընկերությունը Հաճախորդին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում է ՀԴՄ կտրոն:
2.12. Հաճախորդի կողմից վճարված գումարը վերադարձման ենթակա լինելու ցանկացած պարագայում, Ընկերությունն այն վերադարձնում է միայն Հաճախորդի դիմումի հիման վրա` 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում` գումարը փոխանցելով այն բանկային քարտի հաշվին, որի միջոցով կատարվել էր վճարումը:

3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


3.1. Պայմանները հրապարակված են հայերեն լեզվով:
3.2. Կայքում և/կամ Հավելվածում հրապարակված ու հրապարակվելիք Գաղտնիության քաղաքականությունը և ցանկացած այլ նմանատիպ կանոնները, ներառյալ նաև` դրանց հետագա փոփոխություններն ու լրացումները, Պայմանների անբաժանելի մասն են, և ընդունելով սույն Պայմանները` Հաճախորդն անվերապահորեն և ամբողջությամբ ընդունում է նաև այդ բոլոր կանոնները:
3.3. Հաճախորդը գիտակցում է, որ ինքն է պատասխանատու Կայքում և/կամ Հավելվածում մուտքագրված ցանկացած տվյալի ճշտության համար: Այդ տվյալների անճշտության հետևանքով առաջացած բացասական հետևանքների համար Ընկերությունը պատասխանատու չէ:
3.4. Հաճախորդի անձնական տվյալների մշակման հետ կապված հարցերը կարգավորվում են Գաղտնիության քաղաքականությամբ:
3.5. Հաճախորդը գիտակցում է, որ Օգտահաշվի ստեղծմամբ և/կամ Կայք մուտք գործելով չի հանդիսանում Կայքի և/կամ Հավելվածի, Կայքի և/կամ Հավելվածի բովանդակության, տեսքի, դիզայնի, Հավելվածում օգտագործվող մտավոր սեփականության օբյեկտների սեփականատեր կամ որևէ այլ տեսակի իրավունքով օժտված անձ:
3.6. Ընկերության հետ Կայքի և/կամ Հավելվածի շուրջ առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ դրանց անհնարինության դեպքում վեճերի լուծման իրավասու մարմին է սահմանվում Երևան քաղաքում գործող առաջին ատյանի համապատասխան դատարանը:
3.7. Կայքի և/կամ Հավելվածի շուրջ առաջացած բոլոր հարցերի և վեճերի նկատմամբ կիրառելի օրենսդրությունն է ՀՀ օրենսդրությունը:

ՀԱՐԳԱՆՔՈՎ`


«ՖԱՍԹՉԱՐՋ» ՍՊԸ

Made on
Tilda